Լուսաձոր և Դահրավ համայնքներում զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացվեն
Այսօր նախատեսվում են Ասկերանի շրջանի Լուսաձոր և Դահրավ համայնքների տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Պայթյունների ձայներն ամենայն հավանականությամբ լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Ծառայությունը խնդրում է չանհանգստանալ:
Կարծիքներ