Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը Ադրբեջանի ներքին խնդիրն է. ՌԴ պետդումայի նախագահ
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Telegram-ի իր ալիքում ասել է, որ իրավական տեսանկյունից այսօր Բաքուն գործում է իր տարածքում, և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն Ադրբեջանի ներքին խնդիրն է: «Միևնույն ժամանակ, կարևոր է, որ այնտեղ ապրող խաղաղ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովվեն:
Մեր երկիրը միշտ հանդես է գալիս ցանկացած հակամարտություն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծելու օգտին։ Ռուս խաղաղապահներն անում են անհրաժեշտ ամեն ինչ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը բժշկական և հումանիտար օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է Վոլոդինը։
Կարծիքներ