ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին գտել են Երևանում
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, օգոստոսի 13-ին Երևան քաղաքի Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 29-ամյա Արտուր Ս.-ին, որը օգոստոսի 1-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳՆ գլխավոր վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և ՀՀ գլխավոր դատախազություն:
Կարծիքներ