Հիմա իմ պատասխանը ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին իր իսկ խոսքերով` սրիկայությունը դուք եք անում Հայաստանի նկատմամբ. Անի Սիմոնյան

Հիմա իմ պատասխանը ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին իր իսկ խոսքերով` սրիկայությունը դուք եք անում Հայաստանի նկատմամբ. Անի Սիմոնյան

Անի Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմերը, ներառյալ ՀՅԴ-ն (ի դեմս Գեղամ Մանուկյանի` փրփուրը բերանին), իրար հերթ չտալով արձագանքում են ուրբաթ օրը Հ1-ի եթերում Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, որ վերջինս չի լսել խորհրդարանական ընդդիմության տեսակետն առ այն, որ իրենք դեմ են միջանցքային տրամաբանությանը:

Արդեն քանի օր է տարբեր ելույթներից կտորներ են տարածում, թե ահա տեսեք, թե ասել ենք, որ դեմ ենք միջանցք տրամադրելուն։
Եթե այդպես է, մի հարցի ևս պատասխանեք. քանի՞ գրոշի արժեք ունեն ձեր այդ հայտարարությունները, եթե միևնույն ժամանակ գիշեր-ցերեկ պնդում եք թշնամու կողմից շրջանառվող այն թեզը, թե ենթադրյալ միջանցքը բանավոր խոստացել է այս իշխանությունը և այդ պնդումով ձեր աջակցությունը հայտնում թշնամու կողմից տարածվող թեզերին: Ընդ որում, դա անում եք ոչ միայն ներսում, այլև դրսում:

Ուզում եմ հասկանալ, հիմա դուք եք հոգեպես հանրությանը հաշտեցնում միջանցք տալու մտքի հետ, թե՞ Էդմոն Մարուքյանը կամ թեկուզ իշխանությունը:

Հիմա իմ պատասխանը ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին իր իսկ խոսքերով` սրիկայությունը դուք եք անում Հայաստանի նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում