ՌԴ-ն հույս ունի, որ բրյուսելյան քննարկումները կնպաստեն ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ միջև պայմանավորվածությունների իրականացմանը
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների շարունակումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպմանը:
«Երկու առաջնորդների հանդիպումը կայացել է երեկ երեկոյան, քննարկման բովանդակության մասին տեղեկատվությունը շարունակում է ստացվել, մենք այն վերլուծում ենք», -նշեց Զախարովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ բրյուսելյան քննարկումների արդյունքները կնպաստեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հետագա իրականացմանը, որոնք ձեռք են բերվել նախորդ երեք հանդիպումներում:
Կարծիքներ