Անդրանիկ Թևանյանը հրաժարվում է ավագանու մանդատից

Անդրանիկ Թևանյանը հրաժարվում է ավագանու մանդատից

Երևանի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը վայր է դնում ավագանու անդամի մանդատը.

«Ես հրաժարվում եմ Երևանի ավագանու մանդատից։ Խմբակցությունը կղեկավարի Մանուկ Սուքիասյանը, և մեր 12 անդամներն իրենց ակտիվությամբ կարդարացնեն երևանցիների տված քվեն։ Ակնկալում ենք, որ նույնիսկ այն քաղաքացիները, ովքեր ձայն չեն տվել մեզ կամ չեն մասնակցել ընտրություններին, ի դեմս «Մայր Հայաստան» խմբակցության կտեսնեն իրենց պաշտպաններին»,-հայտարարել է Անդրանիկ Թևանյանը լրագրողների հետ ճեպազրույցում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում