Թաիլանդում քրեական պատիժ է սահմանվել COVID-19-ի պատվաստումից հրաժարվելու համար

Թաիլանդում քրեական պատիժ է սահմանվել COVID-19-ի պատվաստումից հրաժարվելու համար

Թաիլանդի Բուրիրամ նահանգի բնակիչներին սպառնում է խոշոր տուգանք կամ 2 տարվա բանտարկություն՝ հակակորոնավիրուսային պատվաստումից հրաժարվելու համար։

Համաձայն նահանգապետի ստորագրած հրամանի՝ նահանգում ապրող կամ աշխատող 18 տարին լրացած բոլոր անձինք պետք է գնահատեն իրենց վարակման ռիսկն ըստ պարամետրերի, որոնք պարունակվում են հրամանի կցված հարցաշարում։ Թերթիկները պետք է բուժաշխատողներին կամ կամավորներին փոխանցվեն մինչև մայիսի 31-ը

Նրանց համար, ում բժիշկները կհամարեն վարակման ռիսկային գոտու հավանական թեկնածուներ, պարտադիր պետք է պատվաստվեն։

Հարցմանը մասնակցելուց հրաժարվելը պատժվում է 1 ամիս ազատազրկմամբ կամ 10,000 թաիլանդական բատ (շուրջ 300 ԱՄՆ դոլար) տուգանքով: Պատվաստումներից հրաժարվելը սպառնում է տուգանքով (մոտ $600), կամ 2 տարվա բանտարկությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում