Ես Վարդան Օսկանյանի խոսնակը չեմ, թող հրապարակեն իրենց տարբերակները. Նիկոլ Փաշինյան

Ես Վարդան Օսկանյանի խոսնակը չեմ, թող հրապարակեն իրենց տարբերակները. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտարարությանը, ըստ որի նա 44-օրյա պատերազմից առաջ ու հետո տարբեր մարդկանց միջոցով փորձել է հանդիպել վարչապետի հետ, բայց չի կարողացել: 

«Օսկանյանն ինձ հետ 44-օրյա պատերազմից հետո հանդիպել է:Թող իրենք հրապարակեն իրենց տարբերակները, ես իրենց խոսնակը չեմ: Ասում են՝ 2018 թվականին մենք սա էինք ուզում առաջարկել, թող հիմա հրապարակեն, թե ինչ էին ուզում առաջարկել, ես էլ կարձագանքեմ: Իրենց առաջարկներն ամբողջությամբ արտահայտված են իրենց թողած բանակցային ժառանգության մեջ»,-ասել է վարչապետը: 

Վարչապետն ակնկալում է անդրադառնալ ֆունդամենտալ պրոբլեմների։ «Իսկ ֆունդամենտալ պրոբլեմն այն է, որ բանակցային իրականությունը մի բան է եղել, եկել տեսախցիկների առաջ ուրիշ բան ենք խոսել: Հիմա ես ինչ եմ փորձում անել 2018 թվականից, փորձում եմ այնպես անել, որ բանակցային սենյակներում և հրապարակային՝ ժողովրդի հետ խոսակցությունը, լինի նույնը, և դա շատ ցավոտ և բարդ պրոցես է»,- ասել է նա: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում