ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժեր է տեղակայում ՌԴ-ի սահմանների մոտ․ Շոյգու
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժեր է տեղակայում երկրի սահմանների մոտ ՝ Ռուսաստանին ռազմական զսպման կոչերի ֆոնին:
«Թե Ինչպես նման բանն արդեն ավարտվեց Գերմանիայի և Եվրոպայի համար, Գերմանիայի պաշտպանության նախարարը պարտավոր է լավ իմանալ»,- մեկնաբանել է Շոյգուն։
Նրա խոսքով ՝ Եվրոպայում անվտանգությունը կարելի է հասնել միայն ընդհանուր ջանքերով՝ առանց Ռուսաստանի ոտնահարման։
«Բայց այդ հարցի շուրջ իրավահավասար երկխոսությանն այսօր պատրաստ չէ հենց ՆԱՏՕ-ն», – ասել է Շոյգուն և հիշեցրել, որ Աֆղանստանում նատոյական «զսպման» պլանի իրագործումն ավարտվել է աղետով:
Հոկտեմբերի 21-ին Քրամփ-Կարենբաուերը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է հստակ դիրքորոշում որդեգրի, թե ինչպես պետք է հակազդի Ռուսաստանի սպառնալիքներին: Նրա խոսքով ՝ Մոսկվան պարբերաբար խախտում է Բալթյան երկրների և Սեւծովյան պետությունների օդային տարածքը։ Պաշտպանության նախարարը նաև մեղադրել է Ռուսաստանին կիբերհարձակումների և միգրացիոն ճգնաժամի բորբոքման մեջ Բելառուսի և Եվրամիության երկրների սահմանին:
Կարծիքներ