Հնդկաստանի և Իսպանիայի վարչապետները կողմ են Պաղեստինի անդամակցությանը ՄԱԿ-ին

Հնդկաստանի և Իսպանիայի վարչապետները կողմ են Պաղեստինի անդամակցությանը ՄԱԿ-ին

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն իրենց աջակցությունն են հայտնել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելուն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է նրանց համատեղ հայտարարության մեջ, որն արվել է Իսպանիայի կառավարության ղեկավարի՝ Նյու Դելի կատարած այցի կապակցությամբ։

Մոդին և Սանչեսը խորը մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում անվտանգության վատթարացող իրավիճակի կապակցությամբ և բոլոր շահագրգիռ կողմերին զսպվածության կոչ արել։

«Նրանք հորդորել են արել բոլոր հարցերը լուծել երկխոսության և դիվանագիտության ճանապարհով»,- ասվում է փաստաթղթում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում