ՀԾԿՀ-ն մոնիթորինգ է նախաձեռնել «Վեոլիա Ջուր» ընկերությունում
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Վեոլիա Ջուր» ընկերությունում նախաձեռնել է ընկերության կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ՝ 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից 2020 թվականի օգոստոսի 7-ին ներկայացված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտի ուսումնասիրության շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախաձեռնել է ընկերության կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ՝ 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Հանձնաժողովը հայտնում է, որ խմելու ջրի ոլորտում ապօրինի միացումների կամ ապօրինի ջրօգտագործման դեպքերի վերաբերյալ տեղեկատվության տիրապետելու դեպքում քաղաքացիները կարող են դրանք տրամադրել հանձնաժողովին՝ զանգահարելով (010) 584 529 հանձնաժողովի թեժ գծին: Միաժամանակ տեղեկացնում է, որ ցանկության դեպքում կարող են անձամբ մասնակցել վերը նշված մոնիթորինգին:
Կարծիքներ