Աշխարհում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 641 հազար դեպք

Աշխարհում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 641 հազար դեպք

Աշխարհում կորոնավիուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 57․27 միլիոնը՝ վերջին 24 ժամում ավելանալով 641 669-ով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մեկ օրում մահվան դեպքերի թիվն աճել է 11 752-ով՝ գերազանցելով 1․36 միլիոնը։

Մեկ օրում հիվանդացության ռեկորդը գրանցվել է նոյեմբերի 14-ին (667 118), իսկ մահացության ցուցանիշը ռեկորդային է եղել ապրիլի 17-ին (12 432)։

Վարակման նոր դեպքերի ավելի քան 43 տոկոսը գրանցվել է Եվրոպայում (276 712), երկրորդ տեղում Հյուսիսային և Հարավային Ամերիկաներն են (257 859), երրորդում՝ Հարավարևելյան Ասիան (57 319)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում