«Թալիբան»-ի ներկայացուցիչները Կատարում հանդիպել են ԱՄՆ պատվիրակության հետ
«Թալիբան» շարժման կողմից ձևավորված Աֆղանստանի նոր կառավարության պատվիրակությունը Կատարում ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է Քաբուլի և Վաշինգտոնի հարաբերություններում նոր էջի բացելու հնարավորությունները՝ կոչ անելով Միացյալ Նահանգներին չխախտել երկրի օդային տարածքը և չխառնվել նրա ներքին գործերին: Շաբաթ օրը լրագրողներին ասել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության արտգործնախարար Ամիր Խան Մոթաքին:
Այս հանդիպումն իր տեսակի մեջ առաջինն էր Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց և կառավարություն ձևավորելուց հետո, իսկ Կատար այցը Աֆղանստանի նոր կառավարության անդամների առաջին արտասահմանյան ուղևորությունն էր:
«Աֆղանստանի կառավարական պատվիրակությունը Կաթարում գտնվող ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել են հարաբերություններում նոր էջ բացելու, Աֆղանստանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու և Դոհայի խաղաղ պայմանագրին հավատարիմ մնալու հարցերը»,- ասել է Մոթաքին:
Կարծիքներ