Վարչապետի որոշմամբ լուծվել է Սիրվարդ Համբարյանի հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիրվարդ Համբարյանի հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոն-ներ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և այլ հոգևոր կառույցների հետ կապերի բաժնի պետի (06-Գ28-23.6-Ղ3-1) պաշտոնակատար Սիրվարդ Սերյոժայի Համբարյանի հետ 2018 թվականի օգոստոսի 31-ին կնքված N 10 ժամկետային աշխատանքային պայմանագիրը 2020 թվականի հուլիսի 28-ից համարել լուծված»,-ասված է որոշման մեջ:
Կարծիքներ