Բրյուսելում վերահաստատեցի Հայաստանին աջակցելու ԱՄՆ-ի հանձնառությունը․ Սամանթա Փաուեր
Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Հայաստանին աջակցելու ԱՄՆ-ի հանձնառությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Անցյալ շաբաթ Բրյուսելում վերահաստատեցի Միացյալ Նահանգների հանձնառությունը ՝ աջակցելու Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների խորացմանը, տնտեսության ընդլայնմանը և պայծառ ապագա կառուցելու ձգտումներին»,- ասվում է գրառման մեջ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 5-ին Բրյուսելում հանդիպել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:
Կարծիքներ