Փաշինյանը ծանոթացել է Տավուշի մարզում 2023 թ. իրականացված և ընթացիկ ծրագրերին

Փաշինյանը ծանոթացել է Տավուշի մարզում 2023 թ. իրականացված և ընթացիկ ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է Դիլիջան քաղաքում, որտեղ վարչապետին ներկայացվել են Տ-10-34, /Մ-4/ - Լեռնային Հայաստան առողջարան ավտոճանապարհի 2․2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից: Աշխատանքներն ընթացքի մեջ են:

Դիլիջան քաղաքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Շամախյան ½ հասցեում մասնավոր հատվածի կողմից «Ալլուր» բնակելի համալիրի կառուցման աշխատանքների ընթացքին: Ներդրումների ծավալը հասնում է 6․1 մլրդ դրամի։ Կառուցվում են 6 վեցհարկանի բազմաբնակարան բնակելի շենքեր, որից մեկը՝ նախկին հացի գործարանի շենքն է։ Այն ներկա պահին վերակառուցվում է որպես բազմաբնակարան բնակելի շենք:

Վարչապետի հաջորդ կանգառը Դիլիջան քաղաքի երկրագիտական թանգարանում էր, որտեղ ներկայացվել է Այվազովսկու վերականգնված կտավը: Նշվել է, որ վերջինիս վերականգնման նախաձեռնությունը Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրինության կողմից է, ծրագիրը հովանավորվել է մասնավոր անձի կողմից:

Հաջորդիվ՝ Նիկոլ Փաշինյանն այցելել է Դիլիջան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ, ծանոթացել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 91 մլն դրամ է, որից 61 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Նախատեսվում է հիմնանորոգել մանկապարտեզի շենքը, կառուցել ջեռուցման համակարգ, բարեկարգել տարածքը։ Ավարտը նախատեսվում է 2024 թվականի դեկտեմբերին:

Կառավարության ղեկավարը հաջորդիվ ծանոթացել է Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի ջրագծի կառուցման ընթացքին: Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի ջրամատակարարման համակարգի արդիականացման շրջանակում սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 288 մլն դրամ է, որից 187 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը ։ Կատարվել են մոտ 8000 գծմ ջրագծի կառուցման /50-219մմ պողպատե և պոլիէթիլենային խողովակներով/ աշխատանքներ:

Մարզային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են նաև Իջևանի գինու և կոնյակի գործարանի կողմից ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի» շրջանակում ձեռք բերված սարքավորումները: 2019 թվականից մինչ օրս ձեռք է բերվել 739․6 մլն դրամի 171 տարբեր սարքավորումներ և 1 շշալցման հոսքագիծ։ 2023 թվականին կնքվել է 1․8 մլրդ դրամի վարկային պայմանագիր։ Նշվել է, որ գործարանն աշխատակիցների համար ապահովել է բարձր աշխատավարձ և ժամանակակից պայմաններ արտադրության և աշխատակազմի համար:

Տավուշի մարզում վարչապետն այցելել է «Հին Իջևանատուն» համալիր՝ ծանոթացել իրականացված ներդրումային ծրագրին: Նշվել է, որ կատարվել է 1,7 մլրդ դրամի ներդրում: Կառուցվել է հյուրանոցառեստորանային երկհարկանի, մանսարդային հարկով համալիր։

Վարչապետը հաջորդիվ ծանոթացել է Իջևան քաղաքի Տերյան փողոցում կոյուղագծերի կառուցման ընթացքին: Նշվել է, որ աշխատանքներն իրականացվում են Իջևանի ջրահեռացման համակարգի և կոյուղագծերի կառուցում, Խաշթառակ բնակավայրի ջրամատակարարման համակարգի արդիականացում ծրագրի ենթածրագրի շրջանակում: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների արժեքը 17.7 մլն դրամ է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը 29 մլն դրամ է, որից 18 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը:

Տավուշի մարզում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Իջևան քաղաքի Բլբուլյան-Այգեստան խաչմերուկից մինչև Այգեստան-Ասլանյան խաչմերուկ ասֆալտապատման աշխատանքների ընթացքը: Աշխատանքներն իրականացվում են Իջևան համայնքի Իջևան, Ազատամուտ, Աչաջուր, Այգեհովիտ, Գետահովիտ և Գանձաքար բն․ ճանապարհների և բակերի հիմնանորոգում, ասֆալտապատում ծրագրի ենթածրագրի շրջանակում: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների պայմանագրային արժեքը 129.6 մլն դրամ է, որից 71,3 մլն դրամը հատկացրել է կառավարությունը: Կատարվում են 1 կմ ճանապարհի երակառուցման աշխատանքներ:

Այցի ընթացքում Հ-36, /Մ-4/ (Իջևան) - Նավուր - Բերդ - Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 35 կմ հատվածի հիմնանորոգումն է ներկայացվել կառավարության ղեկավարին (Գանձաքար-Իծաքար հատված): Շինարարության պայմանագրային արժեքը 4,2 մլրդ դրամ է, ճանապարհի ընդհանուր երկարությունը 35 կմ է, այդ թվում՝ Հախում գետի վրա նոր կամուրջի կառուցումը։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2025 թվականին:

Վարչապետը ծանոթացել է նաև Հ-38, /Հ-30/-Թթուջուր-Նավուր-/Հ-36/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 26 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքին: Ծրագրի արժեքը 3,6 մլրդ դրամ է, ճանապարհի ընդհանուր երկարությունը 26 կմ։ Աշխատանքներն ավարտական փուլում են։ Այնուհետև՝ ներկայացվել է Թթուջուր-Նավուր ճանապարհի 1-ին տեղամասի՝ 15 կմ հատվածի շինաշխատանքները: Ծրագրի արժեքը 2,4 մլրդ դրամ է, ճանապարհի ընդհանուր երկարությունը 15 կմ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։ Աշխատանքները կավարտվեն մինչ տարեվերջ: Վերոնշյալ ճանապարհաշինական ծրագրերին միջոցները հատկացրել է Կառավարությունը:

 

Բերդ համայնքում վարչապետը ծանոթացել է Բերդ, Նավուր, Այգեպար բնակավայրերում ներհամայնքային ճանապարհների և բակային տարածքների սալիկապատում ծրագրի ենթածրագրով Բերդ համայնքում իրականացվող տուֆապատման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող ենթածրագրի ընդհանուր արժեքը 293 մլն դրամ է, որից 220 մլն դրամը տրամադրել է կառավարությունը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հ-36-ից մինչև Չինչին ճանապարհի 10 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքին: Ծրագրի արժեքը 1,3 մլրդ դրամ է 2024 թվականին նախատեսվում է հիմնանորոգել 6,9 կմ հատվածը: Աշխատանքները կշարունակվեն հաջորդ տարի:

Գործադիրի ղեկավարին ներկայացվել են ՀՀ կառավարության Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում կառուցված և կառուցման փուլում գտնվող անհատական բնակելի տներ: Այդ նպատակով շահառուներին պետությունը հատկացրել է 16-ական մլն դրամ: Աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեով: Բնակելի տների սեփականատերերը շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ Կառավարության կողմից նման ծրագիր նախաձեռնելու համար: Նշվել է, որ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում ծրագիրն առաջացրել է մեծ հետաքրքրություն և ներկայումս ընթացքի մեջ են նմանատիպ բազմաթիվ բնակելի տների կառուցման աշխատանքներ:

Վարչապետը հաջորդիվ ծանոթացել է Իջևան համայնքի Իջևան, Ազատամուտ, Աչաջուր, Այգեհովիտ, Գետահովիտ և Գանձաքար բնակավայրերի ճանապարհների և բակերի հիմնանորոգում, ասֆալտապատում ծրագրի ենթածրագրով Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատման ընթացքին:

Սուբվենցիոն ծրագրով իրականացվող ենթածրագրի ընդհանուր արժեքը 168 մլն դրամ է, որից 92 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Իրականացվում են 2034 գծմ ճանապարհի վերակառուցման աշխատանքներ, 11880քմ մակերեսի վրա: Աշխատանքներն ավարտական փուլում են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում