Իրանը հայտնել է մինչև 20% հարստացված մետաղական ուրանի արտադրության պլանի մասին․ ԱՄՆ-ն ու եվրաեռյակն անհանգստացած են
Իրանը տեղեկացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ կամ ՄԱԳԱՏԷ) որպես ռեակտորային վառելիք օգտագործման համար մինչև 20 տոկոս հարստացված մետաղական ուրանի արտադրության պլանի մասին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Իրանի հայտարարությունը մտահոգել է միջազգային հանրությանը։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարներն անհանգսություն են արտահայտել, փոխանցում է The Independent-ը։
Համատեղ հայտարարությամբ երկրները նախազգուշացրել են Իրանին, որ նման որոշումը հանդիսանում է Գործողությունների համատեղ համապարփակ պլանով նախատեսված Իրանի պարտավորությունների լուրջ խախտում։
Կոչ է արվել Իրանին անհապաղ դադարեցնել նման գործողություններն ու վերադառնալ Վիեննայի բանակցություններին։
Իրանի պլանների վերաբերյալ հրապարակման առնչությամբ մտահոգություն է արտահայտել նաև Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեթ Փրայսը։
Նրա խոսքով՝ անհանգստություն է առաջացնում այն, որ Իրանը նախընտրում է շարունակել էսկալացիայի ուղին՝ պարտավորությունների չպահպանան պլանում։ Իրանին կոչ է արվել դադարեցնել այդ մարտավարությունն ու վերադառնալ Վիեննա՝ պատրաստ իրական բանակցությունների։ Փրայսի խոսքով՝ դիվանագիտության համար պատուհանը բաց է մնում։
Կարծիքներ