App Store-ը և Google Play-ը շուտով կարող են թույլ չտալ հավելվածներ ներբեռնել ՌԴ-ում
«App Store»-ը և «Google Play»-ը շուտով կարող են թույլ չտալ հավելվածներ ներբեռնել Ռուսաստանի Դաշնության տարածքում:
Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Միշուստինը հավելել է, որ ստեղծված իրավիճակում հարկավոր է ստեղծել սեփական հարթակը:
Միշուստինը նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը ՏՏ մասնագետներին տվել է երկրի տարածքում աշխատելու բոլոր հնարավորությունները:
Կարծիքներ