Այլևս ոչ ոք չի փորձի ուժով Սյունիքի միջանցք բացել, հետևաբար, հայ-ադրբեջանական պատերազմ այլևս չի լինի. Սարգսյան

Այլևս ոչ ոք չի փորձի ուժով Սյունիքի միջանցք բացել, հետևաբար, հայ-ադրբեջանական պատերազմ այլևս չի լինի՝ ինչի մասին ես միշտ պնդել եմ ու Փառք Տիրոջը։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Գրառման մեջ նաև ասված է.
««Հանրապետություն» կուսակցությունը միշտ եղել է ԱՄՆ հովանու ներքո և ԱՄՆ երաշխավորությամբ խաղաղության հաստատման ջատագովը, քարոզողը և կողմնակիցը։ Մենք նաև կողմ ենք եղել ԱՄՆ մասնակցությամբ ճանապարհների ապաշրջափակմանը, ինչպես նաև տրանսպորտային, էներգետիկ, լեռնամետալուրգիական և նոր տեխնոլոգիական ոլորտների կոնսորցիումային կառավարմանը։
Սրտանց շնորհավորում եմ մեր ժողովրդին՝ այդ մոտեցումներին հասնելու գործընթացում առաջին և չափազանց կարևոր ամրագրումը ստանալու կապակցությամբ»։
Կարծիքներ