Իրանը մտահոգ է հայ-ադրբեջանական սահմանային լարվածության աճով. Քանանին զսպվածության կոչ է արել
Իրանը մտահոգ է երկու երկրների սահմանին լարվածության աճով:
Այս մասին, ըստ ԻՌՆԱ-ի, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:
Քանանին Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել սահմանային վերջին լարվածությունից հետո՝ վերահաստատելով, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը Կովկասի տարածաշրջանի տևական ու կայուն խաղաղության միակ ճանապարհն են:
Քանանին նաև կոչ է արել երկու երկրներին`արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը:
Կարծիքներ