Արիզոնայում հրաձգության հետևանքով կա 1 զոհ, առնվազն 12 վիրավոր (թարմացված)
Մեկ մարդ զոհվել է, առնվազն 12-ը տուժել ամերիկյան Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքից հյուսիս-արևմուտք ընկած շրջանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնում է ABC15 հեռուստաալիքը՝ հղում անելով քաղաքի ոստիկանությանը։
Իրավապահների հաղորդմամբ՝ մոտ 90 րոպեում մեքենայից կրակոցներ են արձակվել մի քանի քաղաքներում։ Դեռևս հայտնի չէ՝ միջադեպերը կապ ունե՞ն իրար հետ, թե՞ ոչ։
Ենթադրյալ հրաձիգը ձերբակալվել է։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
Կարծիքներ