The Independent. Կլոպը կարող է վերադառնալ Դորտմունդի Բորուսիա

The Independent. Կլոպը կարող է վերադառնալ Դորտմունդի Բորուսիա

Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունն ուսումնասիրում է Յուրգեն Կլոպի՝ ակումբ վերադառնալու հնարավորությունը, որն այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Լիվերպուլը»։ Armsport.am-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է The Independent-ը։

Աղբյուրի համաձայն՝ Կլոպը դորտմունդյան թիմի կազմում կարող է ղեկավար պաշտոն զբաղեցնել։ Նշվում է, որ գերմանացի մասնագետի՝ ակումբ վերադառնալու հարցը կքննարկվի մինչև 2025 թվականի ամառ։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի վերջին Յուրգեն Կլոպը հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին կլքի «Լիվերպուլը», որը գլխավորում էր 2015 թվականի հոկտեմբերից, երբ տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիայից», որտեղ աշխատում էր 2008 թվականի հուլիսից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում