«Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել Տիգրան Արզաքանցյանին

«Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել Տիգրան Արզաքանցյանին

Դեկտեմբերի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանում բերման են ենթարկել Գավառի բնակիչ 57-ամյա Տիգրան Արզաքանցյանին։

Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Ըստ սկզբնաղբյուրի՝ այդ օրը` ժամը 07։30-ի սահմաններում, Երևան-Դուբայ չվերթի ուղևորներից է եղել Տ․ Արզաքանցյանը, ում ձեռքի պայուսակում հայտնաբերվել է անհայտ տիպի հրազենի 16 հատ փամփուշտ։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում