ԱՄՆ-ը հերքել է դեպի Ղրիմ ամերիկյան Էսկադրային ականակրի շարժվելու մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները

ԱՄՆ-ը հերքել է դեպի Ղրիմ ամերիկյան Էսկադրային ականակրի շարժվելու մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները

Ամերիկյան USS Ross հրթիռային Էսկադրային ականակիրը, որը մասնակցում Է Sea Breeze 2021 զորավարժություններին, չի շարժվում Ղրիմի կողմը եւ գտնվում Է Օդեսայի նավահանգստում: Այդ մասին հաղորդել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը:

«Չնայած վերջերս հայտնված հաղորդագրություններին, USS Ross Էսկադրային ականակիրը դեռ 30 րոպե առաջ գտնվել Է եւ տեսանելի ապագայում գտնվելու Է Օդեսայի նավահանգստում (Ուկրաինա)` Sea Breeze զորավարժություններին աջակցելու համար»,-ասվում Է ամերիկյան նավատորմի հաղորդագրության մեջ, որը զետեղված Է զորաշարժերի պաշտոնական Twitter-ում:

Ավելի վաղ Համացանցում հաղորդագրություններ Էին հայտնվել այն մասին, որ Էսկադրային ականակիրը, որը կարող Է կրել մինչեւ 56 Tomahawk թեւավոր հրթիռներ, իբր սկսել Է շարժվել Ղրիմի ուղղությամբ: Հունիսի 28-ին Սեւ ծովի ջրատարածքում մեկնարկել են Sea Breeze 2021 խոշոր ռազմածովային զորավարժությունները՝ Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի երկրների զորքերի մասնակցությամբ:

Դրանցում գործի են դրվել 32 մարտական նավեր, 40 ինքնաթիռներ, 5 հազար զինծառայողներ եւ հատուկ նշանակության ու ջրասուզական 18 ջոկատներ՝ ՆԱՏՕ-ի անդամ 17 երկրներից, ինչպես նաեւ դաշինքի գործընկեր երկրներից:

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն ավելի վաղ հայտարարել Էր, որ ռուսաստանցի զինվորականները ուշադիր հետեւում են Sea Breeze զորավարժությունների նախապատրաստմանն ու անցկացմանը, «եւ անհրաժեշտության դեպքում՝ համարժեք կերպով արձագանքում ստեղծված իրադրությանը՝ ի շահ Ռուսաստանի Դաշնության ռազմական անվտանգության ապահովման»:

Ինչպես հաղորդվել Է, USS Ross Էսկադրային ականակիրը Սեւ ծով Էր մտել հունիսի 26-ին: «USS Ross-ի մասնակցությունը Sea Breeze ծովային զորավարժություններին ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային աջակցելու իրական ցուցադրություն Է, որն այսօր անհրաժեշտ Է ինչպես երբեք»,-հայտարարել Է Ուկրաինայում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր համատարմատար Քրիստինա Քվինը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում