ՌԴ ԱԳՆ-ը խոստացել է պատժամիջոցների պատասխան ցուցակով «ուրախացնել» Միացյալ Նահանգներին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ շուտով ռուսական կողմը կհրապարակի ԱՄՆ քաղաքացիների պատասխան ստոպ-ցուցակը:
«Հաշվի առնելով, թե ինչպես են նրանք [ԱՄՆ-ը] իրենց պահում հիմա, ինչպես միանգամից հրապարակեցին այս բոլոր ցուցակները, կարծում եմ, որ մենք շուտով նրանց «կուրախացնենք»: Աշխատանքներն ընթացքի մեջ են: Մի կարծեք, որ եթե մենք դրա մասին չենք խոսում, ուրեմն դա չկա»,- ասել է Զախարովան «Առաջին ալիքի» եթերում՝ պատասխանելով ԱՄՆ պատժամիջոցներին Ռուսաստանի պատասխան միջոցառումներին վերաբերյալ հարցին:
Կարծիքներ