Այսօր հանդիպել եմ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ. Վահե Էնֆիաջյան

Այսօր  հանդիպել եմ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ. Վահե Էնֆիաջյան

Այսօր Ազգային ժողովում հանդիպել եմ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտի հետ։

Հանդիպման ընթացքում ունեցել ենք համընդգրկուն և բազմաբովանդակ քննարկում, որի ընթացքում անդրադարձել ենք հետպատերազմյան իրավիճակին, գերիների և անհետ կորածների հարցերով աշխատանքներին, տեղահանվածների խնդիրներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների ֆորմատի անփոխարինելիությանը, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծմանը, արցախահայերի սոցիալական խնդիրներին, հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանմանը, ինչպես նաև Թուրքիայի անմիջական ներգրավածությանը պատերազմական հանցագործություններում և դրանից բխող հետևանքներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում