«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հասկացել են, որ իրենց հանրահավաքները բազմամարդ չեն լինելու
Ընդդիմադիր երկու խորհրդարանական ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպում։ Հանրահավաքի «նպատակը» չի փոխվել՝ «Հայրենիքի փրկությունն է»։ Սակայն այս անգամ փոխվել է հավաքի կազմակերպման իրազեկման ակցիայի ձևը։ Այս երկու խմբակցությունները իրավացիորեն հասկացել են նախկին փորձից, որ իրենց կազմակերպած ցանկացած ակցիա դատապարտված է ձախողման, այդ իսկ պատճառով այս անգամ հնարավորինս զերծ են մնում հրապարակայնացնելուց, որ ակցիայի կազմակերպիչները հենց իրենք են։ 2020թ-ի նոյեմբերից հետո «հայրենիքի փրկության» պատրվակով ժողովրդին փողոց դուրս հանելու բոլոր փորձերը անհաջող են եղել։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը:
Այս անգամ ընդդիմությունը յուրահատուկ ինքնախոստովանանքով է հանդես գալիս փաստացի իրենց կոչերում և իրազեկման հոլովոկաներում մաքսիմալ թաքցնելով, թե որ ուժերն են հանրահավաքի կազմակերպիչները։
Ստացվում է, որ հանրահավաքի բազմամարդություն ապահովելու համար «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները աշխատում են հնարավորինս քիչ ասոցացվել հանրահավաքի կազմակերպման հետ։ Իհարկե ժողովրդին մոլորեցնելով կարող են մի քանի հազար մարդու բերել Ազատության հրապարակ, սակայն բավական է հարթակում տեսնեն նույն հայրենիքի փրկիչներին և հաջորդող հանրահավաքները կրկին արժանանան նույն ճակատագրին ինչ նախորդիվ դեպքերում։
Իրազեկման մեթոդը ամենայն հավանականությամբ առաջարկել է «Պատիվ ունեմ»-ի հանրապետական գործիչները։ 2018թ-ի խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցությունը մասնակցում էր ընտրություններին բայց որևէ վահանակի վրա առկա չէր ոչ հանրապետականի լոգոն, ոչ անունը։ Այդ կերպ փորձում էին մոլորեցնել քաղաքացիներին և հավելյալ քվեներ ստանալ։ Ընտրությունների արդյունքը ցույց տվեց, որ հանրությունը չի կարող այնքան մոլորյալ լինել ինչքան իրենք պատկերացնում են և Հանրապետականը նույնիսկ նվազագույն 5 տոկոսի շեմը չհաղթահարեց։
Այժմ էլ իրավիճակը նույնական է, հանրությունը քաջածանոթ է հանրահավաքի կազմակերպիչների կենսագրությանն ու քաղաքական գործունեությանը և մոլորեցնելու, խաբելու, թաքցնելու տարբերակով բազմամարդություն ապահովելը միանշանակ արդյունք չի տալու։
Կարծիքներ