Ստոլտենբերգը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հայտարարել են Ուկրաինա ներխուժման հետևանքների մասին
![Ստոլտենբերգը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հայտարարել են Ուկրաինա ներխուժման հետևանքների մասին](https://freenews.am/uploads/images/image_750x_61fe9271bc8ea.jpg)
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասսը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել են ՆԱՏՕ-ի անդամների միասնության և «հսկայական գնի» մասին, որը Ռուսաստանը պետք է վճարի իբր Ուկրաինա ծրագրված ներխուժման համար: Այս մասին Թրասսը գրել է շաբաթ օրը Twitter-ի իր էջում դաշինքի ղեկավարի հետ հեռախոսազրույցից հետո։
«Ես խոսեցի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Մենք պայմանավորվեցինք, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի իր ապակայունացնող գործունեությունը Ուկրաինայի դեմ, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ որոշումները պետք է կայացնեն ՆԱՏՕ-ն և նրանք, ովքեր ձգտում են մտնել: ՆԱՏՕ-ի դաշնակիցները միասնական են: Ռուսաստանը ցանկացած ներխուժման համար ( Մոսկվա) ստիպված կլինի հսկայական գին վճարել»,- ասվում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հաղորդագրության մեջ։
Կարծիքներ