Թուրք ընտրողների 27 տոկոսը պատրաստ է կրկին քվեարկել իշխող ուժի օգտին
Թուրքական «MetroPoll» հետազոտական ընկերությունը քաղաքացիների շրջանում սոցիալական հարցում է անցկացրել։ Հարցման մասնակիցներին ուղղվել է հետևյալ հարցը․ «Եթե այս կիրակի ընտրություններ լինեին, ո՞ր քաղաքական կուսակցությանը կընտրեիք»։
Հարցման արդյունքների համաձայն՝ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 27 տոկոսը։
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) ստացել է հարցվածների 18․3 տոկոսի աջակցությունը։
Հարցվածների 10.7 տոկոսը հայտնել է, որ ընտրությունների դեպքում իր քվեն կտա համեմատաբար վերջերս հիմնված «İyi Parti» կուսակցությանը։
Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ-MHP) ստացել է հարցվածների 8.7 տոկոսի աջակցությունը, իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP)՝ 8.4 տոկոսի։
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հիմնած «Ապագայի կուսակցությունը» ստացել է ընտրողների միայն 1.4 տոկոսի աջակցությունը։
Ուշագրավ է, որ հարցման արդյունքների համաձայն՝ իշխող ԱԶԿ-ն 2020թ․ սեպտեմբերի համեմատ կորցրել է իր համակիրների 5․2 տոկոսին։
Կարծիքներ