Հրապարակվել է Արմեն Աշոտյանի գործով դատարանի որոշումը
Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է ևս 3 ամիս ժամկետով։ Նիստը նախագահող դատավորը խափանման միջոցն անփոփոխ է թողել։
Դատարանը մերժել է խափանման միջոցի փոփոխության միջնորդությունները:
Ըստ իրավապահների՝ Աշոտյանը կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման ենթակա ավելի քան 185,5 միլիոն դրամի հափշտակությունը: Տարբեր հանցավոր արարքների հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38.658.200 (38 միլիոն 658 հազար 200) ՀՀ դրամի գույքային վնաս:
Կարծիքներ