Ծառուկյանի կալանավորման որոշման հրապարկումը հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր կհրապարակվի Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։
Այն պետք է հրապարկվեր ժամը 15:00-ին, սակայն դատարանը հետաձգեց որոշման հրապարակումը մինչև ժամը 16:00:
Նախնական տեղեկության համաձայն՝ Գագիկ Ծառուկյանը նույնպես կներկայանա որոշման հրապարակմանը։
Նշենք, որ նիստը նախագահում է դատավոր Ռոբերտ Պապոյանը։
Ժամը 16:00-ին դատարանը կորոշի, արդյոք խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը, թե ոչ։
Կարծիքներ