Բեռլինյան հանդիպմանն ընդգծվել է Գերմանիայի՝ ՀՀ-ին երկողմ գործընկերության 2030 ռազմավարության մեջ ներառելու որոշումը

Բեռլինյան հանդիպմանն ընդգծվել է Գերմանիայի՝ ՀՀ-ին երկողմ գործընկերության 2030 ռազմավարության մեջ ներառելու որոշումը

ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորների Բեռլին այցի շրջանակում հուլիս 5-ին պատվիրակության անդամները հանդիպել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի (Սոցիալ֊դեմոկրատական կուսակցություն (SPD) հետ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Հանդիպմանը մասնակցել են հանձնաժողովի խորհրդարանական բոլոր խմբակցություններին ներկայացնող պատգամավորներ։ Հանդիպման ընթացքում կողմերը շեշտել են խորհրդարանական ձևաչափում երկկողմ համագործակցության ընդլայնման և բովանդակային քննարկումներ անցկացնելու կարևորությունը։

Ելույթների ընթացքում բարձացվել են հայ-գերմանական խորհրդարանական օրակարգին առնչվող հարցեր։

Կողմերը կարծիքներ են փոխանակել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի հետևանքների վերացման, Ադրբեջանում պահվող ռազմագերիների և այլ պատանդառու անձանց անհապաղ հայրենադարձության անհրաժեշտության, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ։

Հանդիպման մասնակիցները գոհունակությամբ ընդգծել են ԳԴՀ կառավարության որոշումը Հայաստանին երկկողմ գործընկերության 2030 ռազմավարության մեջ ներառելը։

Հանդիպման մասնակիցները կարևորել են Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները ընդգծելով ժողովիդավարության առանցքային դերակատարությունը  տարածաշրջանային անվտանգության և խաղաղության երաշխավորման գործում:

Կողմերն անդրադարձել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառկման հեռանկարները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում