Աֆղանական բանակը թալիբներից ազատել է Բալխ նահանգի մի շրջան
Աֆղանստանի կառավարական ուժերը ազատել են երկրի հյուսիսում գտնվող Բալխ նահանգի Քալդար շրջանը արմատական «Թալիբան» շարժման գրոհայիններից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Աֆղանստանի պաշտպանության նախարարությանը:
«Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերը և աշխարհազորայինները այսօր «Թալիբան»-ի ահաբեկիչների վերահսկողությունից ազատագրել են Բալխ նահանգի Քալդար շրջանը:
Սպանվել է «Թալիբան»-ի շուրջ 20 ահաբեկիչ, տասնյակից ավելին վիրավորվել է: Բացի այդ, թալիբները լքել են շրջանը»,-ասվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Աֆղանստանում վերջին ժամանակներս առճակատումներ են տեղի ունենում կառավարական զորքերի և «Թալիբան» շարժման գրոհայինների միջև, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական բնակավայրերում և հարձակումներ են սկսել մեծ քաղաքների վրա:
Կարծիքներ