Սուրեն Պապիկյանն Արգենտինայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները
Սեպտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Կարծիքներ