Վրաստանի իշխանությունները պատրաստ են կառուցողական բանակցություններ վարելու ընդդիմության հետ
Վրաստանի իշխանությունները պատրաստ են շարունակելու կառուցողական երկխոսությունն ընդդիմության հետ՝ քաղաքական ճգնաժամը լուծելու եւ բնականոն աշխատանքի վերադառանլու համար: Մարտի 11-ին այդ մասին հայտարարել Է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում:
Նա ողջունել Է Քրիստիան Դանիելսոնի նշանակումը Եվրամիության ղեկավար Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ՝ իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսությունում միջնորդության համար: Վարչապետը հավելել Է, որ բանակցությունների հաջող ավարտն առաջին հերթին ձեռնտու Է երկրի բնակիչներին: Վրաստանը հինգերորդ ամիսն Է, ինչ գտնվում Է քաղաքական ճգնաժամի վիճակում:
Անցյալ տարվա նոյեմբերին ընդդիմությունը հրաժարվել Է ճանաչել աշնանային խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ իշխանություններին մեղադրելով քվերակության կեղծարարության մեջ: Մինչ օրս իշխանության ըդդիմախոսների մեծ մասը հրաժավրում Է աշխատանքից նոր խորհրդարանում:
Քաղաքական ճգնաժամը խորացավ այն բանից հետո, երբ փետրվարի 23-ին ոստիկանությունը ձերբակալեց պատգամավոր, «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկա Մելիային՝ 40 հազար լարիի (ավելի քան 12 հազար դոլարի) չափով գրավը չվճարելու համար: Փետրվարի 18-ին, Մելիայի ձերբակալումից հինգ օր առաջ, պաշտոնաթող եղավ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան՝ այդ հարցի շուրջը թիմի հետ տարաձայնությունների պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ