ԱՄՆ-ն նախատեսում է նոր պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ

ԱՄՆ-ն նախատեսում է նոր պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ

ԱՄՆ-ն նախատեսում է նոր պատժամիջոցներ սահմանել՝ ուղղված «Հյուսիսային հոսք-2» ռուսական գազատարի դեմ, հայտնում է Handelsblatt-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Պարբերականը նշում է, որ Վաշինգտոնը ցանկանում է սահմանափակումներ մտցնել խողովակներ անցկացնող «Ֆորտունա» նավի դեմ, որը մասնակցում է գազատարի կառուցմանը, ինչպես նաեւ նավի սեփականատիրոջ՝ «ԿՎՏ-Ռուս» ընկերության դեմ:

Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ-ն իր մտադրության մասին իրազեկել է Գերմանիայի դաշնային կառավարությանը եւ եվրոպական մյուս գործընկերներին:

«Հյուսիսային հոսք-2» նախագծի իրականացումը ընդհատվել էր 2019 թվականի դեկտեմբերին գազատարի կապալառուների դեմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցների պատճառով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2020 թվականի հունվարին հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը կավարտվի ռուսական ուժերով, բայց ծրագրվածից մի քանի ամիս ավելի ուշ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում