Ամբողջովին պահպանվում են անկախ Հայաստանի ճանաչված սահմանները. Վաղարշակ Հարությունյան

Ամբողջովին պահպանվում են անկախ Հայաստանի ճանաչված սահմանները. Վաղարշակ Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը վստահեցրեց, որ ամբողջովին պահպանվում են անկախ Հայաստանի ճանաչված սահմանները: Այս մասին Հարությունյանն ասաց խորհրդարանում, կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանի հարցին:

«Այն սահմանը, որ նախատեսված էր Սովետական Միությամբ և անկախ Հայաստանի ճանաչված սահմանը, ամբողջովին պահպանվում է: Կան տեղեր, որտեղ մերոնք 50մ առաջ են, կան տեղեր, որ հակառակը: Սա պայմանավորված է նրանով, որ դիրքը հնարավոր չէ դնել այնպիսի տեղ, որ հնարավոր լինի ապահովել անվտանգությունն ու վերահսկողությունը»,- ասաց Հարությունյանը:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այդ հարցերը պետք է լուծվեն դեմարկացիայի ժամանակ, սակայն կարևորեց այն, որ այժմ չկան միջադեպեր,  որոնք կհանգեցնեն զոհերի և վիրավորների:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում