Հնդկաստանի վարչապետի որոշմամբ Վրաստանին է հանձնվել այդ երկրի տարածքում հայտնաբերված Սբ. Քեթևան թագուհու մասունքները
Հնդկաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, Վրաստանին մշտական սեփականության է հանձնվել Գոայում, Սբ. Օգոստինյան վանական համալիրի ավերակների պեղումների ժամանակ հայտնաբերված Սբ. Քեթևան թագուհու մասունքները: Դրանք Վրաստան է բերել պաշտոնական այցով այդ երկիր ժամանած, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյան Ջայշանկարտը:
Մասունքների փոխանցման օրը Թբիլիսիի Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի է ունեցել տոնական պատարագ, որին մասնակցել են Վրաստանի առաջին դեմքերը և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիամ Ջայշանկարտը:
Կարծիքներ