Բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է․ կա տուժած
Հուլիսի 16-ին, ժամը 07։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իշխանասար գյուղում՝ օդանավակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ քարով բեռնված բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտյոմ Մ․, ծնված 1964 թ.) կողաշրջվել է ճանապարհի երթևեկելի հատվածում: Վարորդը հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Կարծիքներ