Կոպենհագենը՝ համաշխարհային ճարտարապետության մայրաքաղաք
Ճարտարապետների միջազգային միությունը (UIA), ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ, 2023 թվականի համար ընտրել է Կոպենհագենը, որպես համաշխարհային ճարտարապետության մայրաքաղաքը:
Ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաքն ընտրվում է երեք տարին մեկ: Մրցույթի կանոնների համաձայն, 2023 թվականին Կոպենհագենում պետք է տեղի ունենա 28-րդ միջազգային ֆորումը (28th World Congress)` քաղաքային միջավայրի կազմակերպման խնդիրները քննարկելու համար: Նախատեսվում են մի շարք միջոցառումներ` նվիրված նրան, թե ինչպես է ճարտարապետությունն օգնում հասնել մեծ էկոլոգիայի համար անվտանգ եւ մարդկանց համար բարենպաստ խոշոր քաղաքների զարգացմանը:
Ճարտարապետները տեսնում են աշխարհն այնպիսին, ինչպիսին կա»,- հայտարարել է UIA-ի նախագահ Թոմաս Վոնյեն:
Ճարտարապետների միջազգային միությունը հիմնադրվել է 1948 թվականին, կազմակերպության կենտրոնը Փարիզում է: UIA-ի անդամները զբաղվում են շինարարության մեջ նոր հայեցակարգերի եւ տեխնոլոգիաների խթանմամբ եւ աշխարհի պրոֆեսիոնալ համայնքներին օգնելու գործով: Ճարտարապետության նախորդ մայրաքաղաք էր նշանակվել Ռիո դե Ժանեյրոն (Բրազիլիա): Ֆորումը կայացել է 2021 թվականի հուլիսի կեսերին՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով առցանց ռեժիմով:
Կարծիքներ