ԱՄԷ-ն կոչ է արել Պարսից ծոցը հեռու պահել միջուկային զենքից
Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բեն Զեյդ ալ Նահայանը կոչ է արել պաշտպանել Պարսից ծոցի տարածաշրջանը զանգվածային ոչնչացման զենքի և բալիստիկ հրթիռների տեղակայումից՝ գրում է РИА Новости-ն:
«Մենք պետք է պաշտպանենք, որ մեր տարածաշրջանը չվերածվի զանգվածային ոչնչացման զենքի գոտու: Պետք է այնպես անել, որ այն նաև զերծ մնա բալիստիկ հրթիռներից և միջուկային զենք ստեղծելու ձգտումներից»,- ասել է Աբդուլլահ բեն Զեյդ ալ Նահայանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսում:
Կարծիքներ