Ես բացառում եմ «զանգովի» արդարադատությունը մեր իշխանության օրոք․ Հովհաննիսյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարի խոսքով՝ Ազգային ժողովում Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետ կապված ուսումնասիրությունը տեղի կունենա՝ կուսակցության Կանոնադրության համաձայն։
Այս մասին նա հայտարարեց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ:
«Ես բացառում եմ զանգովի արդարադատության առկայությունը մեր իշխանության օրոք։ Ինչ վերաբերում է լսումների ընթացքում տեղի ունեցած միջադեպին, վարչապետն էլ է անդրադարձել դրան Կառավարության հարց ու պատասխանի ընթացքում։ Ինչ վերաբերում է մեր կուսակցական գործընկերներին, ապա նրանց հետ կապված ուսումնասիրությունը, քննությունը տեղի կունենան՝ կուսակցության Կանոնադրության համաձայն և վարչության տիրույթում»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա հավելեց, որ ոչ կուսակցականների հայտարարություններն էլ պետք է ուսումնասիրվեն՝ համապատասխան կառույցների ընթացակարգերի համաձայն։
Կարծիքներ