ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Ռուսաստանում

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Ռուսաստանում

Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Ռուսաստանի Դաշնությունում: Ալմաթիում կայացած նիստի ընթացքում նման որոշում են կայացրել ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները:

«Վարչապետները նշել են, որ վերջին շրջանում հանդիպել են Մինսկում, Երևանում, Ալմաթիում: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինն առաջարկել է հաջորդ նիստն անցկացնել Ռուսաստանում, կոնկրետ քաղաքը կնշվի ավելի ուշ: Նիստը կանցկացվի ապրիլի 23-ին»,- առցանց մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան:

Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, որը ստորագրվել է  2014թ. մայիսի 29-ին Աստանայում: 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանը հայտարարել է Մաքսային միություն մտնելու, այդ նպատակներով անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկելու, իսկ այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու Հայաստանի Հանրապետության որոշման մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում