Ռուսաստանը կստեղծի ԱԹՍ-ների օդային կառավարման կենտրոն

Ռուսաստանը կստեղծի ԱԹՍ-ների օդային կառավարման կենտրոն

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի համար կստեղծվի հարձակողական անօդաչուների օդային կառավարման կենտրոն: Այդ մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին զեկուցել է Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Սերգեյ Սուրովիկինը։

Հինգշաբթի օրը պաշտպանության նախարարը մերձմոսկովյան Դուբնայում ստուգել է խոշոր չափերի անօդաչու թռչող սարքերի արտադրության առաջին մասնագիտացված գործարանը, որը կառուցվել է «Կրոնշտադտ» ընկերության կողմից։

Շոյգուին ներկայացրել են արբանյակային կապով «Օրիոն» անօդաչու թռչող սարքի առաջին նմուշը:

Սուրովիկինը նախարարին է ներկայացրել անօդաչու թռչող սարքերի օպերատորի  աշխատավայրը, որն ապահովում է միաժամանակ 16 ապարատների կառավարում։

Շոյգուն ուշադրություն է հրավիրել անօդաչու սարքերի օդային կառավարման կենտրոն ստեղծելու անհրաժեշտության վրա։«Նույն սարքավորումները կտեղադրվեն օդային կառավարման կենտրոնում»,- ծրագիրը հաստատել է նաև Սուրովիկինը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում