Իսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին
Իսրայելը ավիահարված է հասցրել ՀԱՄԱՍ-ին պատկանող ռազմական օբյեկտներին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությանը:
«Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Գազայի հատվածի հյուսիսում հարձակվել են ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մեկ այլ գործող ռազմական թունելի վրա և Գազայի հատվածում հարվածներ են հասցրել 6 ստորգետնյա և 10 ցամաքային հրթիռային կայանքներին»,- ասված է զինվորականների հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ կործանիչներն ու ինքնաթիռները հարձակվել են 5 զինյալի վրա, որոնք պատրաստվում էին հրթիռներ արձակել Իսրայելի տարածք:
Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում էին Երուսաղեմի օրը: Բախումների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:
Կարծիքներ