Այսօր Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցն է

Այսօր Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցն է

1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավելի քան 9 բալ հզորությամբ ավերիչ երկրաշարժ։ Այն ընդգրկեց Հանրապետության տարածքի 1/3 մասը՝ մեկ միլիոն 130 հազար բնակչությամբ։

Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Գյումրին, Սպիտակը, Վանաձորը, Ստեփանավանը, հարյուրից ավելի ավաններ ու գյուղեր։ Ավերվեց հանրապետության ամբողջ բնակֆոնդի մոտ 17%-ը։

Տարերային աղետը հանրապետության ժողովրդական տնտեսությանը հասցրեց ավելի քան 13 մլրդ ռուբլու վնաս։ Պաշտոնական նվազեցված տվյալներով զոհվեց ավելի քան 25 հազար մարդ։ Անօթևան դարձավ 530 հազարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում