Իսպանիայի դատախազությունը տեղեկություններ կհավաքի կաթոլիկ եկեղեցում երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին

Իսպանիայի դատախազությունը տեղեկություններ կհավաքի կաթոլիկ եկեղեցում երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին

Իսպանիայի դատախազությունը հանձնարարել է տարածաշրջանային վարչություններին հետաքննել կաթոլիկ եկեղեցու կողմից անչափահասների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ բոլոր ընթացիկ դատական գործերը, մինչդեռ խորհրդարանն առաջին քայլն է արել սեփական հետաքննության հնարավոր մեկնարկի ուղղությամբ:

Դատախազությունը յուրաքանչյուր տարածաշրջանին 10 օր ժամանակ է տվել տեղեկություններ հավաքելու համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով դատախազության աղբյուրը։

Այս քայլը ձեռնարկվել է այն բանից հետո, երբ Իսպանիայի Կաթոլիկ եկեղեցին անցյալ ամիս հայտարարել էր, որ թեմերի մակարդակով հանձնաժողովներ կստեղծի Հռոմի Պապի հետ նրա բարձրաստիճան ղեկավարների հանդիպումից հետո դաժան վերաբերմունքի զոհերի բողոքների քննարկման համար:

El Pais թերթը դեկտեմբերին հրապարակել է եռամյա հետաքննության արդյունքները, որը բացահայտել է կրոնական հաստատությունների 251 քահանայի եւ որոշ աշխարհիկ անձանց կողմից 1943-ից մինչեւ 2018 թվականն ընկած ժամանակահատվածում առնվազն 1237 զոհերի նկատմամբ հնարավոր չարաշահումներ:

Անցյալ շաբաթ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հանդիպել է Իսպանիայի եպիսկոպոսների համաժողովի նախագահ Խուան Խոսե Օմելի հետ, իսկ այս շաբաթ կհանդիպի դաժան վերաբերմունքի մեկ ենթադրյալ զոհի հետ:

Կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ դատախազությունը գործել է «իր ինքնավարության եւ լիազորությունների շրջանակներում»:

«Այդ գործողությունները չեն փոխարինում  այն միջոցները, որոնք դիտարկում է կառավարությունը, պետք է հստակեցնել փաստերը և խուսափել նոր գործերից», - ասված է հայտարարության մեջ:

Առանձնաբար Իսպանիայի խորհրդարանը հավանություն է տվել այս հարցի շուրջ սեփական հետաքննություն անցկացնելու վերաբերյալ որոշ ձախ կուսակցությունների առաջարկությամբ քվեարկությանը, թեեւ ցանկացած նման հանձնաժողովի ստեղծման համար ժամանակ կպահանջվի, եւ այն, հավանաբար, կբախվի աջ կուսակցությունների կողմից ընդդիմության հետ:

Համաշխարհային կաթոլիկ եկեղեցում սեռական ոտնձգությունների մասին սկանդալներն առաջին անգամ հայտնվել են թերթերի վերնագրերում 2002 թվականին, երբ Boston Globe թերթը հրապարակել է մի շարք հոդվածներ, որոնք բացահայտում են հոգեւորականների կողմից անչափահասների նկատմամբ դաժան վերաբերմունքը եւ եկեղեցում թաքցնելու լայն տարածում գտած մշակույթը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում