Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 41 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 11-12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 41 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 7, թմրանյութի հայտնաբերման՝ 4, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, խարդախության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության, խտրականության, փաստաթղթի կեղծիքի, սառը զենքի հայտնաբերման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների ու հոգեկան ներգործության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կարծիքներ