ԱՄՆ-ը Պուտինին կասկածում է ԽՍՀՄ-ը վերստեղծելու ցանկության մեջ
Միացյալ Նահանգները մտավախություն ունի, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է պատմություն կերտել՝ վերստեղծելով Խորհրդային Միությունը։ Այս մասին դեկտեմբերի 7-ին հայտնել է պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը։
«Մտավախություն կա, որ նա, որպես իր ժառանգության նախագիծ, ձգտում է վերստեղծել ԽՍՀՄ-ը, իսկ հետո, ո՞վ գիտի, նրա ախորժակը կբավարարվի՞ իր կերածով, թե՞ կորոշի ավելի հեռուն գնալ»,- այս մասին նա ասել է Կոնգրեսում` Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունների վերաբերյալ լսումների ժամանակ:
Նուլանդը նաև պնդել է, որ Ռուսաստանը դիտարկում է Ուկրաինան և նախկին խորհրդային հանրապետությունները որպես իր ազդեցության գոտի: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, վերջին տարիներին ուկրաինացիների կողմից Ռուսաստանի ընկալումը կտրուկ փոխվել է։
«Կարծում եմ, որ այժմ ուկրաինացիների շրջանում Ռուսաստանին ցուցաբերվող աջակցության մակարդակը իջել է մինչև 12% կամ ավելի», – ասել է նա:
Կարծիքներ