Աշխատանքային խումբը կսահմանի ԵԱՏՄ-ում տվյալների անվտանգության ապահովման մեխանիզմները

Աշխատանքային խումբը կսահմանի ԵԱՏՄ-ում տվյալների անվտանգության ապահովման մեխանիզմները

Եվրասիական տնտեսական միությունում հնարավոր է մասնագիտացված գերատեսչությունների ղեկավարների մակարդակով ստեղծվի թվային փոխակերպման հարցերով զբաղվող աշխատանքային խումբ, որը կզբաղվի  տվյալների շրջանառման ոլորտի կարգավորմամբ:

 ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյանի քարտուղարության խորհրդատու Հասմիկ Կարապետյանը՝ այսպիսի նախաձեռնությամբ հանդես է եկել  Կոլեգիայի անդամ, ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը «Թվային օրակարգը ԵԱՏՄ-ում մինչև 2025 թվականը» նստաշրջանի ընթացքում, որն անցկացվել է «Digital Almaty 2021» թվային համաժողովի շրջանակում:

«Եվրասիական տնտեսական միությունում հավանության է արժանացել մինչև 2025 թ. զարգացման ռազմավարությունը, դրանում արտացոլվել են առանցքային միջոցներն ու մեխանիզմները, որոնք անհրաժեշտ են Միության նպատակներին հասնելու և առաջադրված խնդիրները լուծելու համար: Մինչև 2025 թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններից է Միության թվային տիրույթի, թվային ենթակառուցվածքների և էկոհամակարգերի ձևավորումը: Միությունում տվյալների շրջանառության մասին միջազգային պայմանագրի մշակման հարցը կարևոր տեղ է զբաղեցնում թվային օրակարգում: Այսօր տեխնոլոգիաներն արագ են ներդրվում, իսկ դրանք կարգավորող մասը ետ է մնում: ԵԱՏՄ-ում մասշտաբային ծրագրերի զարգացման համար ամենադժվար կետերից է տվյալների շրջանառության հարցը»,– ասել է Գեղամ Վարդանյանը:

ԵՏՀ նախարարի կարծիքով՝ անհրաժեշտ է տվյալների բաժանման մասով հստակ մոտեցումներ սահմանել. այսինքն՝ ո՞ր տվյալներով է նպատակահարմար  փոխանակվել ինտեգրատիվ գործընթացների շրջանակներում, իսկ ո՞ր տեղեկատվությունը պետք է պահպանել բացառապես անդամ երկրում: Ինչպես նաև պետք է մշակել տվյալների անվտանգության ապահովման մեխանիզմներ (օրինակ՝ ապանույնականացում), որոնք կարող են նպաստել փոխանակման համար տեղեկատվության տեսակների ցանկի ընդարձակմանը:

Նշվում է, որ կլոր սեղանի մասնակիցները սատարել են նախաձեռնությունը՝ ընդգծելով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տվյալների փոխանակման ոլորտում համագործակցության նկատմամբ հետաքրքրվածությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ Հայաստանում մեծ աշխատանք է կատարվում այդ ուղղությամբ. «Հայաստանի Հանրապետությունում գործում է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը, ինչպես նաև ստեղծվել է ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: Մեզ համար ԵԱՏՄ-ի շրջանակում տվյալների փոխանակման կազմակերպման հարցը արդիական խնդիր է, և մեր կողմից պատրաստ ենք աշխատանքային մակարդակում քննարկել դրա լուծման մոտեցումները»,- ասել է նախարարը:

Բելառուսի Հանրապետության կապի ու ինֆորմատիզացման նախարար Կոնստանտին Շուլգանը նշել է, որ միության շրջանակում կարող են քննարկել տվյալների փոխանակման մասով որևիցե ընդհանուր օրենսդրական ակ»: «Ինչ վերաբերում է աշխատանքային խմբի ստեղծմանը, ապա այն կարող է մի այնպիսի գործիք դառնալ, որն արդյունավետ կերպով կլուծի օպերատիվ քննարկում պահանջող հարցերը»,– ընդգծել է Շուլգանը:

Նստաշրջանի մասնակիցներն անդրադարձել են նաև դաշինքի ձևավորման հնարավորությանը՝ անձնական տվյալների ոլորտում պատասխանատվությունների մասով միջազգային պրովայդերների հետ բանակցելու համար:

 «ԵԱՏՄ-ում տվյալների անդրսահմանային շրջանառման կարգավորման մասին համաձայնագիրը հնարավորություն կտա ստեղծելու տվյալների շրջանառման ընդհանուր շուկա որպես համագործակցության բոլոր ուղղություններով զարգացման, «տվյալների տնտեսության» զարգացման և թվային օրակարգի շրջանակներում ծրագրերի իրականացման հիմք: Մենք առաջարկում ենք մշակել համաձայնեցված պահանջներ»,– եզրափակել է ԵՏՀ նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում